Սիրիայի Լաթաքիա, Տարտուս, Հոմս, Համա, Իդլիբ եւ Դամասկոս նահանգներում արդեն ավելի քան 4 հազար տեղաբնակ համալրել է ինքնապաշտպանական ջոկատների շարքերը։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Լաթաքիա, Տարտուս, Հոմս, Համա, Իդլիբ եւ Դամասկոս նահանգներում բնակչությունն ակտիվորեն համալրում է ինքնապաշտպանական ջոկատների շարքերը։ Սիրիայի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ ներկայումս ջոկատներում թվաքանակը գերազանցում է 4 հազար մարդը»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























