«Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծն իր դինամիկան չի կորցնում, այն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերին, բայց  այն ավարտին հասցնելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Չեմ կարող համաձայնել ձեր այն մտքին, թե «Թուրքական հոսքը» կորցնում է դինամիկան։ Նման լայնամասշտաբ նախագիծը չի կարելի մեն-մենակ մշակել եւ համաձայնեցնել։ Չափից շատ են իրավաբանական, տեխնիկա-տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական հարցերը, ներառյալ գազատարի գծերի թիվը  գնման ծավալների  եւ գազի ներմղման իրական պահանջարկը, որոնք պիտի լուծենք մեր թուրքբ գործընկերների հետ»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ որքան ավելի որակով մշակվեն այդ հարցերը, այնքան արագ, նվազագույն ռիսկերով եւ կորուստներով կիրականացվի ռուսական գազը ուղղակիորեն թուրք սպառողներին հասցնելու նախագիծը։