ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների ֆոնին Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը խորը հարգանքի է արժանի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից միակողմանի պատժամիջոցների սահմանման ֆոնին Թուրքիան ինքնուրույն քաղաքականություն է որդեգրել։  Անկարայի կողմից անկախ, ազգային պահանջներին համապատասխանող քաղաքականությունը խորը հարգանքի է արժանի։ Նման պրագմատիկ մոտեցումը նոր հորիզոններ է բացում ռուս-թուրքական համագործակցության, նախ եւ առաջ դրա գործարար բաղադրիչի համար»,-ասել է Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ 

Նա նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի նախընտրելի արտաքին տնտեսական գործընկերն է։ Անցյալ տարի երկկողմանի ապրանքաշրջանառությունը գերազանցել է   31 միլիարդ դոլարը։