«Գլոբալ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայկական դրամով եւ ԱՄՆ դոլարով փոխառություններ է թողարկել։ Ինչպես նոյեմբերի 13-ին «Nasdaq OMX Armenia» ֆոնդային բորսայում լրագրողներին հայտնել է ընկերության նախագահ Լուիզա Իգրարյանը, թողարկումը կիրականացվի 2 տրանշով։ 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 10 հազար անվանական փոխառություն է թողարկվել, ինչպես նաեւ հայկական 100 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 10 հազար նմանատիպ փոխառություն։ Դոլարային փոխառությունների տարեկան ամրագրված տոկոսադրույքը կկազմի 9,5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ դրամայիններինը՝ 15 տոկոս, 12 ամսով։ «Մենք ուզում ենք փոխառությունների թողարկման նոր միջոցներ ներգրավել այնպիսի եղանակով, որի առավելությունները շուկայում գնալով ավելի ակնհայտ են դառնում», -նշել է Իգրարյանը։
Ինչպես հայտնել է անդերրայթեր ընկերության՝ «Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարգսյանը, փոխառությունները նոյեմբերի 17-ից կտեղադրվեն «Nasdaq OMX Armenia»-ում, ընդ որում դրանք կկարողանան ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ գրանցված բրոքերների միջոցով։ Նա նշել է, որ սպառողները գիտակցում են փոխառությունների ուժեղ կողմը, այն է՝ դրանք ցանկացած պահի վաճառելու հնարավորությունը, մինչդեռ ներդրմանը չի կարելի մինչեւ ժամկետի ավարտը ձեռք տալ, առանց տոկոսները կորցնելու (եթե խոսքը ցպահանջ ներդրումների մասին չէ, բայց դրանց տոկոսադրույքներն ավելի ցածր են)։
Բացի այդ, ի տարբերություն բանկային եկամտի, փոխառությունների առք ու վաճառքից 10 տոկոս եկամտահարկ չի գանձվում, նշել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։





























