«Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել Բաղդադում պայթյունի համար, որի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն,   18 մարդ է զոհվել։  

Ահաբեկիչների տարածած հայտարարության համաձայն, գրոհի նպատակը շիա աշխարհազորայիններն էին, որոնք պայքարում էին ԻՊ-ի դեմ, տեղեկացնում է  Reuters-ը։

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից Իրաքի կառավարական բանակի մարտիկի թաղմանը։