Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում այսօր՝ նոյեմբերի 14-ին, իր տանը հայտնաբերել են 52-ամյա տղամարդու դի:
NEWS.am-ի հետ զրույցում Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը նշեց, որ տղամարդը միայնակ էր ապրում եւ անգործ էր:
Գյուղապետը հայտնեց, որ համագյուղացու մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ:
«Եկան, մարմինը տարան: Քննությունը կպարզի մահվան պատճառը»,-ասաց գյուղապետը:





























