Նոյեմբերի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, Երեւանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 26-ամյա Գոռ Մ.-ի հետ վիճաբանել են եղբայրներ` 17-ամյա Արմեն եւ 60-ամյա Արշակ Ա.-երը, որի ընթացքում վերջիններս ծեծի են ենթարկել Գոռ Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Նոյեմբերի 13-ին եղբայրները բերման են ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություններ:

Ձեռնարկվում են միջոցառումների տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նույն օրը վեջինիս քրոջից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն: