Բավարական Վալենֆելսում կինը խոստովանել է իր երեխաների սպանությունը, տեղեկացրել է ԳԴՀ-ի ոստիկանությունը։
Ուրբաթ Վալենֆելսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ութ նորածնի դի։ Երեկոյան օրինապահ մարմինները ձերբակալել են 45-ամյա կնոջ, որը գրանցված էր այնտեղ։ Ոստիկանության տվյալներով, նա խոստովանել է, որ ծննդաբերելուց հետո սպանել է իր երեխաներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հետաքննության շահերից ելնելով՝ առայժմ չի հրապարակվում, թե ում հուշումով են ոստիկանները որոշել խուզարկություն անցկացնել բնակելի տարածքում։ Տվյալներ չկան նորածնի տարիքի վերաբերյալ, ոչ էլ այն մասին, թե մարմիններն ինչքան ժամանակ են մնացել բնակարանում։





























