Նոյեմբերի 13-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առեւտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել եղբայրներ` 22-ամյա Արտյոմ եւ 18-ամյա Լյուդվիգ Խ.-երին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Արտյոմ Խ.-ն նույն օրը, ժամը 14.30-ին, առեւտրի կենտրոնի մի խանութ-սրահից փորձել է գողանալ ջինսե տաբատ, սակայն ձայնաազդանշանային համակարգի միանալու շնորհիվ բռնվել է:

Կատարվում է հետաքննություն: