Ամերիկացի մասնագետները հետազոտություն են կատարել, որը կոչված է ցույց տալու տարբերությունները, որ առկա են միայնակ մարդկանց եւ ուրիշների միջեւ։ 

Հոգեբանները մի քանի հազար կամավորի շրջանում թեսթեր են անցկացրել, իսկ Չիկագոյի համալսարանի նեյրոկենսաբանները, որոնք եւս մասնակցում էին գիտափորձին, էլեկտրոէնցեֆալոգրամի միջոցով հետեւում էին այն փոփոխություններին, որոնք տեղի էին ունենում գլխուղեղում, տեղեկացնում է   Informing-ը։

Արդյունքում պարզվել է, որ երբ մարդ մենակ է լինում,  նա զգոն ու  զգուշավոր վերաբերմունք  է դրսեւորում շրջապատի նկատմամբ։ Մասնագետները փորձարկվողների նման վիճակ են նկատել թեստավորման ընթացքում։  Միայնակ մարդիկ ամեն հարցում նենգություն էին փնտրում եւ ենթագիտակցական մակարդակում փորձում էին պաշտպանվել։ Ընդ որում դա նույնիսկ ֆիզիկապես նկատելի էր։ Մարդիկ լարվում էին եւ նույնիսկ սեղմում էին բռունցքները։ 

Այս փորձարկումը հնարավորություն է տվել հասկանալու, թե ինչու է միայնակների մեծ մասը ճնշված վիճակում եւ ենթագիտակցության մակարդակում բացասական հույզեր ու գրգռվածություն զգում։