Ֆրանսիայում արագընթաց գնացքի վթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, տեղնիկական խնդիրներն են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Փորձնական ուղերթ կատարող TGV արագընթաց գնացքը, որը թեստ էր անցնցում, ռելսերից դուրս է եկել Ֆրանսիայի ժամանակով 15.00-ի սահմաններում: Գնացքում եղել է մոտ 50 մարդ: Նախնական տեղեկություններով խոսքը տեղխնիկական խնդիրների մասին է»,-ասել է Օլանդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մոտակա ժամերին աղետի վայր կմեկնեն բնապահպանության, կայուն զարգացման եւ էներգետիկայի  նախարար Սեգոլեն Ռուայալը եւ տրանսպորտի գծով պետքարոտւղար Ալեն Վիդալին, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի արեւելքում TGV արագընթաց գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 10-ի: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն, փորձնական գնացքը, որը ընթանալիս է եղել ոչ առեւտրային երթուղով, դուրս է եկել ռելսերից տեղի ժամանակով 15-ի սահմաններում, Էկվերսայմ բնակավայրի մոտ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները: