Նկարահանվել է եւ պատրաստ է ցուցադրության լեգենդար բրազիլացի ավտոարշավորդ, Ֆորմուլա-1-ի եռակի հաղթող Այրտոն Սեննայի մասին պատմող ճապանական կինոնկարը: Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի, Սեննայի ընտանիքի եւ նրա անվան հիմնադրամի աջակցությամբ ստեղծած ֆիլմը բաղկացած է ողբերգական մահով զոհված Սեննայի կյանքի եւ կարիերայի դրվագներից: Այրտոն Սեննան զոհվեց 1994-ի Սան Մարինոյի Մեծ մրցանակի խաղարկության ժամանակ: