Երեւանյան «Էրեբունին» ֆուտդահլիճի ՈւԵՖԱ-ի գավաթի հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերեց։ Ավստրիայում անցկացվող ՈւԵՖԱ-ի գավաթի առաջին նախընտրական փուլի խմբային մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, Հովհաննես Փլավչյանի սաները (7:0) ջախջախիչ հաշվով հաղթեցին Իսլանդիայի «Հյուտ»-ին։

Հիշեցնենք, որ հիշյալ հանդիպմանը հայերին անհրաժեշտ էր հաղթանակ տանել մեծ հաշվով։ Եվ այդ խնդիրը նրանք հաղթահարեցին՝ խփելով 7 գնդակ, որոնցից 5-ի հեղինակը Արմեն Գյուլամբարյանն է։

Այս խմբի այլ հանդիպմանը՝ Իսրայելի «ԱՍԱ»-ն 6:3 հաշվով հաղթել է ավստրիական «Օլլ Ստարզ»-ին։

Նշենք, որ երկրորդ որակավորման փուլում «Էրեբունին» կմասնակցի սեպտեմբերին։

Թիմի մրցակիցներն են՝ «Դեւա» (Ռումինիա), «Իբերիա-2033» (Վրաստան) եւ «Մարլեն» (Հոլանդիա) թիմերը։