Շանհայում տեղի ունեցավ The Grand Slam Final Chess Masters սուպերմրցաշարի բացման արարողությունն ու վիճակահանությունը: Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցն է չինացի Վան Հաոն:

Երկու շրջանով անցկացվելիք մրցաշարի առաջին երկու տեղերը զբաղեցրած գրոսմայստերները հոկտեմբերին Իսպանիայի Բիլբաո քաղաքում համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ կվիճարկեն Մեծ Սաղավարտը, որի տիրակալը գործնականում կարող է համարվել այս տարվա աշխարհի չեմպիոնը: Շանհայի մրցաշարը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 8-ը:

Լեւոն Արոնյանից եւ  (Հայաստան, 2783) Վան Հաոյից (Չինաստան, 2724) բացի մասնակցում են նաեւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2780) եւ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 2749): Պարտիաներին Online կարող եք հետեւել մեր կայքի միջոցով: