Ինտերնետի երեք հսկաներ՝ Microsoft-ը, Yahoo-ն եւ Amazon.com-ը պատրաստվում են կոալիցիա կազմել ընդդեմ չորրորդի՝ Google-ի՝ խափանելու համար վերջինս ծրագրերը` կապված գրքերը թվայնացնելու ու ինտերնետի միջոցով լայնորեն վաճառելու հետ:

Google-ը պատրաստվում է պայմանագրեր կնքել հեղինակների ու հրատարակիչների հետ՝ ստանալով նրանց ստեղծագործությունները թվայնացնելու ու վաճառելու իրավունքը: Հաղորդվում է, որ ստեղծվելիք կոալիցիան (Open Book Alliance) ջանալու է համոզել ԱՄՆ իշխանություններին, որ նման զարգացումը կխաթարի մրցակցությունը թվայնացված գրականության շուկայում: