Ամերիկյան «The Washington Post»-ը ներկայացրել է ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի կարծիքը, թե Ռուսաստանը սեփական զորավարժություններն է անցկացնում կովկասյան տարածաշրջանում, քանի որ կարող է նոր պատերազմի նախապատրաստվել, մասնավորապես, վրացական տարածքում միջանցք ստեղծելու նպատակով, որը կտանի դեպի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազա: Մեկնաբանը նշում է, որ նախորդ տարվա պատերազմից առաջ ռուսական նման զորավարժություններ էին անցկացվում Հյուսիսային Կովկասում: «Նման զորավարժություններն ավանդաբար օգտագործվում են պատերազմի նախապատրաստական աշխատանքները քողարկելու համար»,- հայտարարել է Ֆելգենգաուերը։