Փարիզի Սեն Դենի արվարձանի բնակարանում, որը նոյեմբերի 18-ին գրոհել էին ահաբեկչության դեմ պայքարի ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատայինները, հայտնաբերել են ենթադրյալ երրորդ ահաբեկչի մարմինը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ITele հեռուստաալիքին:

Դին հայտնաբերվել է փլատակների տակ. կին-մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով տան առաստաղը փլվել էր: