Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջիկա շաբաթ տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեից առաջ, հանրահավաք էր կազմակերպել Դիարբեքիրում:

Firat  գործակալության փոխանցմամբ` Էրդողանը, հանրահավաքին մասնակցելով 8 նախարարների եւ 36 պատգամավորների հետ, փորձել է մկանների ցուցադրություն իրականացնել:  Էրդողանը ելույթ է ունեցել մոտ 12 հազար հավաքվածների առաջ, ելույթը տեւել է 45 րոպե:

Թուրքիայի վարչապետն իր ելույթում անդրադարձել է 1980-ի սեպտեմբերի 12-ին Դիարբեքիր բանտում տանջանքներ կրածների, ինչպես նաեւ 1998-ի ռազմական հեղաշրջման, 90-ականներին անօրինականություններով ուղեկցվող սպանություններին: