Վանաձորում շարունակվող Հայաստանի վարչապետի գավաթի երկրորդ միջազգային խաղարկությունում հանդբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Իրանի թիմին: Ֆրանսահայերով համալրված մեր թիմը հաղթեց մեկ միավորի առավելությամբ` 28:27, սակայն ամբողջ հանդիպման ընթացքում  հաշվի մեջ առջեւում էր: Երկրորդ տուրի մյուս խաղում Բելառուսի հավաքականը 36:21 հաշվով հաղթեց Վրաստանի հանդբոլիստներին: Վերջին տուրից առաջ աղյուսակը գլխավորում են Բելառուսի ներկայացուցիչները, որոնք երկու հաղթանակ են տարել` 4 միավոր: Մեկական հաղթանակ ունեն  Հայաստանն ու Իրանը` 2-ական միավոր: Իսկ Վրաստանը միայն պարտություն է կրել: