Հայաստանի պաշտպանության նախարարության 12-րդ Խաղաղապահ բրիգադում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱՄՆ հրահանգիչների կողմից անցկացված բրիգադի շտաբի անձնակազմի պատրաստման երկամսյա դասընթացի ավարտական եւ սերտիֆիկատների հանձնման արարողությունը:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեք փուլերից բաղկացած դասընթացը Խաղաղապահ բրիգադում մեկնարկել էր հուլիսին:
Դասընթացի ընթացքում բրիգադի շտաբը անձնակազմը, ինչպես նաեւ ամբողջ կրտսեր հրամանատարական կազմը վերապատրաստվել են ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող գործողություններին մասնակցելու ուղղությամբ:
Դասընթացի վերջին փուլում անցկացվել են շտաբային վարժանքներ, որի ընթացքում գնահատվել են մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները:



























