Այս օրերին Երեւանում է գտնվում աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն: «Ժամանակ»-ն այդ առթիվ գրում է. «Զարմանալին այն է, որ դերասանն այսօր պատրաստվում է ասուլիս տալ Ազգային Ժողովում: Թե ինչու է ֆրանսիացի դերասանը ասուլիս հրավիրել հենց երկրի օրենսդիր մարմնի շենքում, անհասկանալի է: Հետաքրքիր է` մի՞թե Երեւանում չի գտնվել որեւէ մամուլի ակումբ կամ հյուրանոցի դահլիճ, որտեղ դերասանը կարողանար ասուլիս անել: Մնում է եզրակացնել, որ հիասթափված պատգամավորների աշխատանքից, ինտելեկտուալ բարձր կարողություններից` իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել մշակութային օջախի կամ դերասանի տան»:
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Ժերար Դեպարդիեին թերթի թղթակիցը տեսել է «Դոլմամա» ռեստորանի մոտ` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՀԿ-ական, Կրթության եւ Գիտության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Ուշ ժամի նրանք երեքով միասին ընթրել են «Դոլմամայում»:




























