Այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ տեղեկացրել, որ հուլիսի 3-ից 8-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը:
Սաֆարյանն անակնկալի է եկել, երբ պարզել է, որ իր անունը բացակայում է վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու մեկնող պատգամավորների թվում, իր համար չեն պատվիրվել ինքնաթիռի տոմսեր, նախատեսված չեն նաեւ հյուրանոցի եւ գործուղման ծախսեր, որոնք հատկացվում է ԱԺ նախագահի հրամանի հիման վրա: "Մինչդեռ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կատարվել են ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի եւ Արմեն Մելիքյանի համար, ովքեր նույնպես պատվիրակության կազմում են: Ըստ այդմ, Սաֆարյանն ԱԺ նախագահին հայտնել, է թե նա իր մեկնելու անհագ ցանկության մասին տեղյակ էր պահել աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին, բայց դրանից հետո էլ իր հետ նման կերպ են վարվում: «Արարողակարգի վարչությունից նաեւ պարզաբանեցին, որ ինքնաթիռի տոմսերը պատվիրելիս եւ գնելիս իրենք առաջնորդվել են Ձեր կողմից տրված հրամանով, որտեղ բացակայում է իմ անուն ազգանունը: Խնդրում եմ պարզաբանել` ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ քայլը»,- Հովիկ Աբրահամյանից պահանջել է «Ժառանգության» պատգամավորը:



















