Թուրքիայի Կայսերի քաղաքում մի խումբ երիտասարդներ առեւանգել են 18 ամյա մի տղայի, ծեծել եւ մտածելով, որ արդեն մահացել է՝ ողջ ողջ թաղել են։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը։

Կայսերիում երեկոյան 18 ամյա Օսման Արսլանը դուրս է եկել զբոսնելու, երբ 4 երիտասարդների կողմից առեւանգվել է եւ դաժան ծեծի ենթարկվել։ Այնուհետ կարծելով, որ Օսմանը մահացել է, առեւանգողները նրան տարել են եւ ողջ ողջ թաղել։ 18 ամյա Օսմանը ուշքի է եկել եւ փորձել է իր ուժերով դուրս գալ հողի տակից։ Այդ ժամանակ մոտակայքով անցնողներից մեկը ձայներ է լսել եւ եկել է օգնության ու երիտասարդին դուրս հանել։ Դրանից հետո շտապ օգնության մեքենայով ծեծված տղային տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի հետ կապված երկու հոգի ձերբակալվել են, եւս երկու հոգի էլ հետախուզման մեջ են։ Նախնական տվյալներով, ծեծկռտուքը կապված է եղել մի աղջկա հետ։