Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը C խմբում մեկնարկել է դեռեւս օգոստոսին: Էստոնիան հաղթել էր Ֆարերյան կղզիների թիմին եւ իտալացիների հետ երկրորդ խաղում մեկնարկեց խմբի առաջատարի կարգավիճակում: Եվ այդ կարգավիճակին հարիր առաջինն էլ գնդակ խփեց:

Իտալացիները հայտնվեցին հետապնդողի դերում: Կազմի հետ փորձարարություններ անող մարզիչ Չեզարե Պրանդելին մոտ է լուրջ ձախողման, սակայն նրան փրկեցին Անտոնիո Կասսանոյի եւ Լեո Բոնուչիի գոլերը: Իտալիան կամային հաղթանակ տարավ` 2:1 հաշվով:

Խմբի մյուս խաղերում Սլովենիան տանը 0:1 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիային, իսկ սերբերը երեք գնդակ ուղարկեցին Ֆարերների դարպասը:

C խումբ

 

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1. Սերբիա

1

1

0

0

3-0

3

2. Իտալիա

1

1

0

0

2-1

3

3. Հյուսիսային Իռլանդիա

1

1

0

0

1-0

3

4. Էստոնիա

2

1

0

1

3-3

3

5. Սլովենիա

1

0

0

1

0-1

0

6. Ֆարերներ

2

0

0

2

1-5

0