Դստերն աշխատանքի տեղավորելու փորձի մեջ մեղադրվող Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յու Մուն Հվանը պաշտոնաթող է եղել։

Արտգործնախարարը իր հայտարարությունն ուղարկել է երկրի նախագահ Լի Մեն Բակին, ով արդեն հաստատել է նրա որոշումը։

Նախօրեին Հարավային Կորեայի ԱԳ նախարարը ներողություն էր խնդրել «հասարակությանն անհարմարություն պատճառելու համար»:

Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարի դուստրը, ով նախարարության հետ համագործակցել է 2006-2009թթ., վերջերս որպես հաստիքային աշխատակից ընդունվել էր աշխատանքի: Նա պետք է օգոստոսի վերջին պայմանագիր ստորագրեր, սակայն քննադատության պատճառով հրաժարվել է պայմանագրի ստորագրումից: