Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում մահափորձ է իրականացվել ազգային քաղաքականության, տեղեկատվության եւ ներքին կապերի հանրապետական նախարար Բեկմուրզա Բեկմուրզաեւի դեմ: Նրա ավտոմեքենան պայթեցվել է մոտավորապես 8:55-ին՝ Աբուբակարովի եւ Խաղաղության փողոցների հատման կետում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նախարարի կյանքին վտանգ չի սպառնում: Մեքենայի պայթյունի հետեւանքով նա կոնտուզիա է ստացել: Դաղստանի ներքին գործերի աղբյուրի հաղորդմամբ՝ պայթեցված մեքենան այրվել է, սակայն միջադեպի հետեւանքով արձանագրված զոհերի մասին ոչինչ հայտնի չէ:
Մինչդեռ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով՝ վիրավորվել են նախարարն ու նրա թիկնապահը, իսկ վարորդը զոհվել է: Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է պայթյունի փաստը: Ըստ այդ կառույցի տվյալների՝ պայթեցվել է նախարարի ջիփը, երեք մարդ վիրավորվել է:



























