Վրացական «Քվիրիս պալիտրա» (Շաբաթվա ներկապնակ) թերթի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, Վրաստանի ամենաազդեցիկ կին է համարվել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը: Նա հավաքել է հարցման մասնակիցների ձայների 6,67 տոկոսը: Հարցմանը մասնակցել են 465 հոգի:
Երկրորդ տեղում «Դեմոկրատական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է, ում օգտին քվեարկել են հարցվածների 5,86 տոկոսը: Իսկ երրորդ տեղում խորհրդրանի փոխխոսնակ Ռուսուդան Քերվալիշվիլին է` 5,38 տոկոսով:
Վարկանիշային սանդղակում վերջին տեղերում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Եկատերինա Տկեշելաշվիլին, լրագրող Ինգա Գրիգոլիան, ՆԳ փոխնախարար Էկա Զգուլաձեն, նախագահի օգնական Մարիկա Վերուլաշվիլին եւ խորհրդարանի պատգամավոր Էկա Խերխեուլիձեն:



























