Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական ինքնաթիռի միջադեպից հետո չեղյալ է համարել իր այցը Թուրքիա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Նախագահն ուղիղ ասել է, որ դա չի կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել չեղյալ համարել այն հանդիպումը, որը վաղը` Ստամբուլում պիտի տեղի ունենար Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքական Հանրապետության  արտգործնախարարների մակարդակում` այսպես կոչված ռազմավարական պլանավորման խորհրդի շրջանակում», — լրագրողներին ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈՒ-ն Սիրիայում հրթիռահարել է ռուսական   Սու-24 ռմբակոծիչը, որը գրոհել էր թուրքական կողմի աջակցությունը վայելող ահաբեկիչների ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի գործողությունները թիկունքից հարված են Ռուսաստանին եւ լուրջ հետեւանքներ կունենան: