Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը պետության ղեկավար Վիկտոր Յանուկովիչից հետո այցելելու է Չինաստան:
«Ուկրաինայի նախագահը հաղորդել է, որ առաջին փոխվարչապետ Անդրեյ Կլյուեւը վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ համատեղ արդեն սկսել են պատրաստվել կառավարության ղեկավարի այցին Չինաստան»,- հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Մենք չինական պատվիրակությանը սպասում են այս աշնանը եւ բոլոր պայմանները ստեղծելու ենք Ուկրաինայի եւ Չինաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության զարգացման համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ՉԺՀ պետխորհրդի փոխնախագահ Չժան Դեցզյանի հետ հանդիպմանը:
Ուկրաինայի նախագահը սեպտեմբերի 2-5-ը պետական այցով գտնվում է Չինաստանում:




























