Երեւանի բնակիչ 47-ամյա Ստյոպա. Խ.-ն դատարանի առջեւ է կանգնել իր կնոջ եւ աղջկա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։

Նախկինում դատված Ստյոպա Խ.  2015թ. ապրիլի 12-ին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ իրենց տանը դստեր՝  պարանոցը սեղմելով, ֆիզիկական ցավ է պատճառել նրան, փորձել ծեծել։ Ստյոպայի կինը աղջկան օգնելու համար միջամտել է, որի նկատմամբ ամուսինը նույնպես  ֆիզիկական բռնություն է գործադրել՝ ձեռքերով ուժեղ սեղմելով նրա պարանոցը։

Ստյոպա Խ.–ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 118-րդ հոդվածով՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ստյոպա Խ.–ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։