Երեւանի դպրոցներից մեկում, նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. 11-րդ դասարանի աշակերտը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա վնասվածքներն ստացել է դպրոցի  ֆուտբոլի դաշտում ֆիզիկական պատրաստության դասի ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ դասի ժամանակ ուսուցիչը  կրակ է վառել, որի հետեւանքով  պայթյուն է տեղի ունեցել։  Աշակերտը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշված դեպքով կատարվում է հետաքննություն։