Բելգիայի Մոլենբեկ քաղաքի ղեկավար Ֆրանսուա Շեմպենսին հայտնի են եղել Փարիզի վրա հարձակումներ իրականացրած ահաբեկիչների անունները, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Fox News-ը:

Շեմպենսը խոստովանել է, որ 2014թ. ստացել է «Իսլամական պետություն» կազմակերպության ենթադրյալ 80 անդամների ցուցակը: Կասկածյալների թվում եղել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը:

«Ի՞նչ պետք է անեի ես այդ ցուցակի հետ: Իմ գործը չէ հետեւել ենթադրյալ ահաբեկիչներին,- ասել է Շեմպենսը: Նա նշել է, որ ահաբեկիչներին հետեւելը դաշնային ոստիկանության պարտականությունն է: