Երեւանում հարսանիքի ժամանակ փախած տավուշցի հարսը հարսանիքից հետո փեսացուի հետ պետք է մեկներ ՌԴ:
NEWS.am-ի տեղեկություններով՝ փեսացուն ՌԴ-ից Հայաստան էր եկել՝ ամուսնանալու համար, նա վարսահարդար է: Հարսնացուն մատնահարդարման դասընթացնել է անցել Հայաստանում՝ ամուսնու հետ ՌԴ մեկնելուց հետո այնտեղ աշխատելու համար:
Մեր տեղեկություններով՝ հարսնացուն Իջեւանում է սովորել, ապա եկել Երեւան՝ ուսումը շարունակելու: Նա Երեւանյան սուպերմարկետներից մեկի մենեջերն էր, մեկ ամիս առաջ դուրս էր եկել աշխատանքից:
Փեսացուն Իջեւան քաղաքից է:
Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ նա հարսանիքից փախուստի է դիմել այլ տղայի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք էր գրանցվել Հայաստանում: Հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել են` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը:
Դեպքը տեղի էր ունեցել Սեւանի «Հարսնաքար» համալիրում։ Մեր տեղեկություններով` սկեսուրը նկատել է փախուստի դիմող հարսին, փորձել է կանգնեցնել նրան, հարսը հրել է նրան, նստել մեքենան ու փախել:





























