Սպիտակ Տան ցանկապատն անցած տղամարդուն մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայության տվյալները:

Իրավախախտը ոմն Ջոզեֆ Կապուտո է: Նրա մեջքին եղել է ԱՄՆ դրոշը: Անցնելով ցանկապատը, նա բարձրացրել է ձեռքերն ու ողջունել Սպիտակ Տան ներսի կողմում գտնվողներին:

Դեռեւս չի նշվում, թե կոնկրետ ինչ մեղադրանք կառաջադրվի Կապուտոյին: