Աթենքում թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» ռազմական օդանավը խոցելու դեմ կազմակերպված ցույցի մասնակիցներն այրել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դրոշները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին: Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնական Սինտագմայի (Սահմանադրության) հրապարակում հավաքվել է շուրջ 100 մարդ եւ ուղեւորվել դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Ոստիկանությունը կանգնեցրել է ցուցարարներին Թուրքիայի դեսպանատնի 300 մետր հեռավորության վրա, հույն օդաչուի հուշարձանի մոտ, որը զոհվել էր 1996-ին Էգեյան ծովում թուրքական օդուժի հարվածներից:

Շատրվանների մոտ ցուցարարները ՆԱՏԻ-ին եւ Թուրքիայի դատապարտող պաստառներ են պարզել, ՆԱՏՕ-ի կազմից Հունաստանի դուրս գալու կոչեր պարունակող թռուցիկներ տարածել: Ցուցարարներն այրել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դրոշները, իսկ մնացորդները՝ տրորել: