Փարիզի հաշմանդամների պետական տան մոտ նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին  նվիրված ակցիա է կայացել։ Միջոցառմանը մասնակցել են ֆրանսիացի քաղաքական գործիչները, զոհերի հարազատները եւ բարեկամները, ինչպես նաեւ ահաբեկչություններից փրկված մարդիկ, փոխանցում է Gazeta-ն։

Միջոցառման ժամանակ հիշել են բոլոր 130 զոհերի անունները։ Նրանց մեծ մասը 35 տարեկանից երիտասարդ է եղել։ Ահաբեկչություններից զոհվել են Ֆրանսիայի եւ եւս 17 երկրի քաղաքացիներ։

Միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ամբողջովին ոչնչացնել «Իսլամական պետությունը»։