Թուրքիան աշխարհում լոբբինգի վրա մեծ գումարներ ծախսող երկրների մեջ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

«ProPublica» հետազոտական կենտրոնը, ներկայացնելով Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալները, հայտնում է, որ Թուրքիան ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբինգ անող երկրների շարքում չորրորդն է: «2008թ. Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի հետ շփվել է 2267 անգամ, իսկ լոբբինգի նպատակով ծախսել է 4,2 մլն դոլար»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ի դեպ, ծախսած գումարների ծավալով առաջին տեղում է Արաբական Միացյալ Էմիրությունները` 6 մլն դոլար, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան` 4.23 մլն դոլար, եւ Ճապոնիան` 4.185 մլն դոլար: Քառյակը եզրափակում է Թուրքիան, իսկ նրան հաջորդում են Իրաքը (3.7 մլն), Մարոկկոն (3.3 մլն) եւ Սաուդյան Արաբիան (3.2 մլն):

Թուրքական լոբբինգի հիմնական ուղղությունը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարն է։ Նշենք, որ Կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խմբի ղեկավար Ռոբերտ Վեքսլերը լոբբիստների հետ ամենաշատը հանդիպած կոնգրեսականն է:

Ի դեպ, ըստ կենտրոնի՝ ուժեղացրել է իր լոբբինգը նաեւ Ադրբեջանը 907-րդ փոփոխման ու Ջեքսոն-Վենիկի փոփոխման վերացման համար: Ադրբեջանի ծախսած գումարի ծավալը չի նշվում: