100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակի Ուսեյն Բոլթը հայտարարել է, որ ուզում է պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ: «Ես լավ ֆուտբոլիստ եմ` պաշտպանական, կամ հարձակողական ոճի կիսապաշտպան»,- ВВС-ին ասել է Բոլթը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է: «Երբ ես ֆուտբոլ եմ դիտում, կարծում եմ, որ ես էլ կկարողանայի խաղալ: Ես կուզենայի մի երկու տարի նաեւ ֆուտբոլ խաղալ, սակայն նախքան այդ ես պետք է 100 մետրը վազեմ 9,4 վայրկյանում, որպեսզի այլեւս ոչ ոք չկարողանա բարելավել այդ ռեկորդը»,- ավելացրել է Բոլթը: Անցած երկուշաբթի Բոլթը հայտարարել էր, թե կուզենար պրոֆեսիոնալ կրկիկետ խաղալ: