Ստամբուլում հայտնի դարձավ բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ զույգը: 1/8-րդ եզրափակիչի Սլովենիա – Ավստրալիա եւ Թուրքիա – Ֆրանսիա դիմակայություններում անհաշտ պայքար չստացվեց: Երկու դեպքում էլ թիմերից մեկի առավելությունը հսկայական էր: Սլովենացիները Ավստրալիայի նկատմամբ հաղթանակ տարան 29 միավորի առավելությամբ: Սլովենիա – Ավստրալիա` 87:58 (16:8, 26:13, 29:24, 16:13):
Գրեթե նույն պատկերն էր նաեւ Թուրքիա – Ֆրանսիա խաղում: Թուրքերի վերջնական առավելությունը կազմեց 18 միավոր, սակայն ընթացքում եղավ պահ, երբ առաջնության կազմակերպիչները 28 միավոր առաջ էին: Թուրքիա – Ֆրանսիա` 95:77 (19:14, 24:14, 28:17, 24:32): Հանդիպմանը տրիբունայից հետեւում էր նաեւ ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը: Սլովենիա – Թուրքիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Սերբիա – Իսպանիա դիմակայության հաղթողի հետ:




























