Արաբական Միացյալ Էմիրություններում պատմության մեջ առաջին անգամ նշում են Զոհվածների օրը։ Ողջ երկրում հանդիսավոր միջոցառումներ են ընթանում՝ ի հիշատակ Եմենում զոհված ԱՄԷ զինծառայողների։

Սեպտեմբերի սկզբից Եմենում, որտեղ ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի շարքերում մասնակցում է ռազմական գործողություններին, հրթիռակոծումից զոհվել է ԱՄԷ 55 զինծառայող։ Սա էմիրությունների պատմության ընթացքում ամենախոշոր ռազմական կորուստն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զոհվածների օրը ամենամյա հիշատակի օր է հայտարարվել եւ նշվելու է նոյեմբերի 30-ին։

«Մենք մեր երկրում այդ օրը նշում ենք նոր ոգով, որը լի է տարածաշրջանի եւ երկրի ապագայի պաշտպանության համար պատվով ընկածների նկատմամբ հպարտությամբ»,- ասել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի էմիր շեյխ Մուհամմեդ բեն Ռաշեդ Ալ Մակտումը։