Բրյուսելի մետրոն, որը ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի պատճառով փակ էր մինչեւ նոյեմբերի 25-ը, երկուշաբթի վերսկսել է աշխատանքը ամբողջ ծավալով,  «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է մետրոպոլիտենի ներկայացուցիչը: 

Անցյալ շաբաթ Բելգիայի իշխանություններն իջեցրել են Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը` ամենաբարձր չորս մակարդակից, որը նշանակում է   «լուրջ եւ մոտակա սպառնալիք» հասցնելով երրորդի («հնարավոր եւ հավանական սպառնալիք»):

Նոյեմբերի 25-ից շարժումը վերականգնվել էր մայրաքաղաքային ստորգետնյա ուղու  69 կայանից 35-ի միջեւ, որոնց անվտանգությանը հետեւում էր երկու հարյուր պահապան:  

Նույն օրն իսկ Բրյուսելում աշխատանքը վերականգնել են մանկապարտեզները, դպրոցները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները:   

Բրյուսելի շրջանում սպառնալիքի մակարդակը բարձրացվել էր նոյեմբերի 21-ից` երրորդ մակարդակից հասցվելով չորրորդի: Երկրի վարչապետ Շառլ Միշելը այն ժամանակ ասել էր, որ իշխանությունները տեղեկություն են ստացել Բելգիայում այնպիսի ահաբեկչական գործողության հնարավոր իրականացման մասին, ինչպիսին Փարիզի դեպքերն էին` պայթուցիկով զինված մի քանի մարդու մասնակցությամբ: