Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ Աֆղանստանի մայրաքաղաքում հարձակման սպառնալիքը շատ բարձր է, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը։

Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ հնարավոր հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 48 ժամվա ընթացքում։

«Սպառնալիքի բարձր մակարդակի այդ ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին ուշադիր լինել քաղաքում տեղաշարժվելիս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։