Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում տեղի է ունեցել 17-րդ դարով թվագրված եկեղեցու վերաօծման արարողությունը։ Վերանորոգման աշխատանքները սկսվել էին 2007 թվականին և կատարվել մոսկվայաբնակ եղբայրներ Գևորգ, Յուրի և Սերո Հովհաննիսյանների միջոցներով, որոնք ծնունդով Մեծ Շենից են։ Նրանք վերականգնել են եկեղեցին՝ ի հիշատակ իրենց ծնողների։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը օծել է եկեղեցին ու մատուցել առաջին պատարագը։ Եկեղեցու վերաօծման արարողությանը բարեգործների հետ միասին ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Շուշիի շրջանային ղեկավարությունը, Հայաստանից ու Ռուսաստանից ժամանած հյուրեր։