Ռուսաստանի 2016 թվականի բյուջեում արդեն ներառված են Սիրիայում գործողությունները, բայց այն կարող է լրացուցիչ միջոցներ չպահանջել, գրում է «Իզվեստիան»: Կառավարության բարձրաստիճան աղբյուրի խոսքով,  մեկ օրվա զորավարժություններն կրկնակի թանկ արժեն Սիրիայում մեկ օրվա գործողություններից:

«Սիրիայում գործողության մեկ օրն զգալիորեն ավելի էժան է, քան ՊՆ զորավարժությունների մեկ օրը: Ռազմական գործողության բոլոր ծախսերը ներառված են 2016-ի բյուջեում եւ կմնան նախկին մակարդակին»,-հայտարարել է պաշտոնյան:

Իր հերթին, ՊՆ աղբյուրը պատմել է, որ գերատեսչությունը կհրաժարվի որոշ զորավարժություններից՝ հօգուտ Սիրիայում գործողությունների:

Տարբեր տվյալներով, Ռուսաստանը Սիրիայում ծախսում է օրական 2,3-4 մլն դոլար (153,5-265 մլն ռուբլի): 2016-ին Ռուսաստանի ռազմական բյուջեի ծախսերն աճել են 0,8 տոկոսով եւ կազմել 3,145 տրլն ռուբլի, կամ ՀՆԱ-ի 4 տոկոսը: