Լեռնային Ղարաբաղի Հանրապետական հիվանդանոցում, «Արեւիկ» բժշկական միավորումում մանկաբույժերի երկօրյա գիտա-գործնական կոնֆերանս է տեղի ունեցել։ Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի մանկաբույժների ասոցիացիան եւ ԼՂՀ առողջապահության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությամբ։
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը եւ սոցիալական հարցերով ՀՀ ԱԺ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, որը ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարեւորությունը՝ երկու հայկական պետությունների առողջապահության բնագավառի խորացման կապակցությամբ։
Հայաստանից մեկնած մասնագետները ղարաբաղցի հիվանդ երեխաներին օգնություն են ցուցաբերել։




























