ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ ահազանգ է ստացել այն մասին, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով Վանաձորից Երեւան մեկնող քաղաքացիները մնացել են կեսճանապարհին։
Քաղաքացիների պնդմամբ, նրանց տեղափոխող 3 մեքենաներից երկուսի վարորդներին արգելել են շարժվել դեպի Երեւան, թույլ չտալով դուրս գալ Վանաձորից եւ սպառնացել են զրկել վարորդական լիցենզիաներից:
Հավելենք, որ երեք մեքենաներից մեկը ընդհանրապես հրաժարվել է տեղափոխել քաղաքացիներին՝ տեսնելով ստեղծված իրավիճակը:
ՀՔԱՎ-ին հայտնել են նաեւ, որ ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից տրամադրված անվճար ավտոբուսների համար եւս արհեստական խոչընդոտներ են ստեղծվել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին՝ մոտ մեկ ժամ թույլ չտալով առաջ շարժվել:





























