Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից դադարեցնում է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը, ասվում է կառավարության որոշման մեջ, որը վերաբերում է Թուրքիայի հանդեպ տնտեսական հատուկ միջոցների մասին ՌԴ նախագահի հրամանագրի իրականացման միջոցառումներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ Արտգործնախարարությանը, Անվտանգության դաշնային ծառայությանը եւ Դաշնային միգրացիոն ծառայությանը հանձնարարվել է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ համատեղ ապահովել 2016-ի հունվարի 1-ից ՌԴ եւ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների մասին համաձայնագրի գործողությունը այն մասով, որը վերաբերում է Թուրքիայի Հանրապետության ընդհանուր արտասահմանյան անձնագիր ունեցող քաղաքացիների ուղեւորություններին, ասվում է որոշման մեջ:
Համաձայնագիրը գործում էր 2010-ի մայիսի 12-ից:





























