Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի ու Իսրայելի պաշտպանության նախարարությունները երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել: Սա նմանօրինակ առաջին փաստաթուղթ է երկու երկրների պատմության մեջ:
Արարողությունը կայացել է ռուսական ռազմական գերատեսչությունում՝ Ռուսաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի եւ Էհուդ Բարաքի մասնակցությամբ: Ստորագրված փաստաթղթի բովանդակությունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում: «Պրավդա» թերթը նշում է, որ համագործակցությունը վերաբերում է ռազմական բժշկության, ֆիզպատրաստության, տոպոգրաֆիայի, քարտեզագրության, ռազմական պատմության ոլորտներին: Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է փորձի եւ կարծիքների փոխանակում:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, սեպտեմբերի 6-ին սկսվել է Իսրայելի պաշտպանության նախարար Բարաքի այցը Մոսկվա:




























