Ադրբեջանն ու Հայաստանն իրենք են պատասխանատու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Մարկ Գրոսմանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ճիշտ է կազմակերպված, եւ դրա արդյունքն էլ նախագահների հանդիպումներն են»,- ասել է Գրոսմանը: Ըստ նրա՝ հայ եւ ադրբեջանական կողմերը իրենք պետք է ինքնուրույն հասնեն խնդրի լուծմանը, ոչ թե լուծումների սպասեն դրսից: «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հակամարտության միակ ճանապարհը մենք համարում ենք դիվանագիտական ուղին»,- ասել է նախկին խորհրդականը:
Ամերիկյան դիվանագետ. «Ղարաբաղյան հակամարտության լուծման պատասխանատուն հայերն ու
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























