Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:
Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդային զինված ուժերի այն անդամները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչեւ 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:
Դիմումը գրավոր ներկայացվում է Կենտրոնական ծառայությունների եւ ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով:
Ընթացակարգի եւ դիմումի ձեւաթղթերի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների եւ ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչության կայքից:
Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետեւյալ հղումով:





























